«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան ասել է, որ դասեր է քաղելու Պրեմիեր լիգայի 22-րդ տուրում «Էվերտոնից» կրած պարտությունից (1-0):
«Խոսքը հարմարավետության գոտում գտնվելու մասին չէ: Պարտվելու ենք որոշ հանդիպումներում։ Յուրաքանչյուր պարտություն դա նոր հնարավորություն է՝ նայելու այլ բաներին և տեսնելու, թե ինչպես է արձագանքում թիմը։
Պայքարո՞ւմ ենք չեմպիոնական մրցավազքի սթրեսի հետ: Ես շատ էներգիա եմ տալիս։ Ես չեմ սիրում այն մարդկանց, ովքեր էներգիա են խլում, ես սիրում եմ այն տալ:
Ինձ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր էներգիա են փոխանցում տարբեր ձևերով։ Երբեմն ձայնի տոնայնության, մարդկանց գրկելու, լուծումներ փնտրելու միջոցով»,- ասել է Արտետան BBC-Ին: