«Չելսին» պաշտոնապես հայտարարել է պաշտպան Տիագո Սիլվայի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին:
38-ամյա բրազիլացու և լոնդոնյան ակումբի միջև աշխատանքային պայմանագիրն ավարտվում էր 2023 թվականի հունիսին։
Սակայն կողմերը երկարաձգել են այն ևս մեկ տարով։ Սիլվան «Չելսիին» է միացել 2020 թվականի ամռանը։
2022/23 մրցաշրջանում բրազիլացին ակումբի կազմում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։