Լոնդոնի «Չելսիի» բրազիլացի պաշտպան Տյագո Սիլվան համաձայնության է եկել ակումբի ղեկավարության հետ՝ պայմանագիրը երկարաձգելու շուրջ։ Այս մասին հայտնում է իտալացի հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Լրագրողի տեղեկություններով՝ բրազիլացին կմնա «Սթեմֆորդ Բրիջում» մինչև 2024 թվականը։ Սիլվան բանավոր համաձայնել է պայմանագրի երկարաձգմանը, «Չելսիի» ներկայացուցիչներն ու խաղացողը կզբաղվեն համապատասխան փաստաթղթերի պատրաստմամբ։ Նոր պայմանագրի մասին կհայտարարվի շուտով։
38-ամյա պաշտպանը լոնդոնյան ակումբում է 2020 թվականից։