«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպպը հայտարարել է, որ հարձակվող Դիոգո Ժոտան վերսկսել է մարզումները թիմի հետ։
«Ժոտան մի քանի օր է մարզվում է առանց սահմանափակումների, ուստի ևս երեք օրից նա կարող է լինել թիմի կազմում պայքարող հավակնորդների թվում»,- Կլոպի խոսքերն է մեջբերում Goal-ը։
26-ամյա ֆուտբոլիստը կարող է ընդգրկվել Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Էվերթոնի» հետ փետրվարի 13-ին կայանալիք խաղի հայտացուցակում:
Ժոտան վնասվածք էր ստացել 2022 թվականի հոկտեմբերին Անգլիայի առաջնության 11-րդ տուրի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում (1:0), այդ ժամանակվանից խաղացողը խաղադաշտ դուրս չի եկել։