«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է եվրոպական ակումբներից մեկը տեղափոխվելու հնարավորության մասին: Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել այն մասին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը կարիերան կարող է շարունակել հոլանդական ՊՍՎ-ում:
«Հիմա իրավիճակն այնպես է դասավորվել, որ մենք չունենք եվրագավաթներ: Բայց, իհարկե, ցանկություն կա այնտեղ խաղալու: Այս պահին ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում տեղափոխվել և առհասարակ չեմ պատրաստվում հեռանալ «Կրասնոդարից»: Բայց հնարավոր է լինի այնպիսի պահ, որ ամեն դեպքում եվրագավաթներում խաղալու և թոփ-ակումբում խաղալու երազանքս իրակականա, ես կարծում եմ՝ ակումբը կընդառաջի:
ՊՍՎ, «Լացիո», թե՞ «Վիլյառեալ»: Ես ոչինչ չգիտեմ այդ մասին»,- ասել է Սպերցյանը «Коммент.Шоу» յութուբյան ալիքում:
Սպերցյանի գործող պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Հաղորդվում էր, որ ՊՍՎ-ի սկաուտները Սպերցյանին ուսումնասիրում են «Կրասնոդարի» ուսումնամարզական հավաքի ընթացքում:
























































