«Չելսիի» հարձակվող Ժոաո Ֆելիշը խոսել է թիմի գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերի մասին։
«Այստեղ իմ առաջին օրերից մեկում Փոթերն ինձ հրավիրեց զրույցի: Մենք խոսեցինք խաղի մասին նրա պատկերացումների մասին, այն դերի մասին, որը նա պատկերացնում էր ինձ համար։ Նա ինձ բացատրեց, թե ինչպես է թիմը խաղում, ինչ և ինչպես է անում։ Ինձ շատ դուր եկավ, թե ինչպես էր նա շփվում ինձ հետ։ Նա շատ լավ մարդ է և հիանալի մարզիչ»,-Ֆելիշի խոսքերը մեջբերում է AS-ը։
Պորտուգալացի հարձակվողը Մադրիդի «Ատլետիկոյից» վարձավճարով հանդես է գալիս «Չելսիում»:
Այս մրցաշրջանում 23-ամյա հարձակվողը անցկացրել է 20 խաղ՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։