«Նույնիսկ եղանակային վատ պայմանները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ մեր ֆուտբոլիստների ամենօրյա պարապմունքները իրականացնելու համար»: Այսպիսի գրառում է կատարել «Գանձասարի» մամուլի քարտուղարությունը՝ հրապարակելով կապանյան թիմի երեկվա մարզման լուսանկարները:
Նշենք՝ «Գանձասարն» Առաջին խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 18 տուրից հետո վաստակած 36 միավորով:
Առաջին խմբի առաջնության գարնանային հատվածը կվերսկսվի մարտի 4-ից: Այդ օրը կապանյան թիմը «Լեռնագործ» մարզադաշտում կընդունի «Արարատ-Արմենիա-2»-ին:
































































