«Տոտենհեմը» չի ցանկանում վաճառել իր թիմի առաջատար հարձակվող Հարի Քեյնին, հայտնում է Sky Sports-ը: Հարձակվողը հայտնվել է «Մանչեսթեր Յունայթեդի» թիրախում:
Քեյնի և «Տոտենհեմի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։
ԱՊԼ ընթացիկ առաջնությունում լոնդոնյան թիմը 39 միավորով 5-րդն է: