«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեին: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
«Յունայթեդը» ցանկանում է օգտվել 2022 թվականի կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո Վալվերդեի վատ մարզավիճակից՝ նվազեցնելու հնարավոր տրանսֆերի արժեքը, հայտնում է աղբյուրը: Նաև ուրուգվայցու անգլիական թիմ տեղափոխության վրա կարող է ազդել Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի՝ Մադրիդի «Ռեալ» պոտենցիալ տեղափոխությունը։ Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի համոզել «Ռեալին», որ 65 միլիոն եվրո գումարը բավական է խաղացողի համար փոխհատուցում վճարելու համար։
24-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: