Լոնդոնի «Չելսին» շահավետ տարբերակ է փնտրում Ռոմելու Լուկակուից ազատվելու համար։ Ակումբը դիտարկում է «Նապոլիից» Օսիմհենին ձեռք բերելու տարբերակը:
Չի բացառվում ֆուտբոլիստների փոխանակումը։ «Նապոլին» Իտալիայի առաջնության ուժեղագույն հարձակվողի համար ցանկանում է նվազագույնը 150 միլիոն եվրո։
Լուկակուն այլևս «Ինտերի» մեկնարկային կազմում չէ: Միլանյան թիմում ֆուտբոլիստը խաղում է վարձավճարով։
























































