Նորվեգացի կիսապաշտպան և «Արսենալի» ավագ Մարտին Էդոգորը հայտարարել է, որ իր խաղաոճը նման է «զինագործների» նախկին առաջատարներ Թիերի Անրիին, Սեսկ Ֆաբրեգասին, Սամիր Նասրիին և Մեսութ Օզիլին:
«Ես մեծացել եմ Նորվեգիայում և շատ եմ դիտել Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը և միշտ սիրել եմ «Արսենալին»: Ես գիտեի, որ ակումբը հարուստ պատմություն ուներ: Այստեղ խաղացել են այնպիսի փլեյմեյքերներ, ինչպիսիք են Ֆաբրեգասը, Նասրին, Օզիլը։ Իսկապես խելացի և տեխնիկապես գրագետ խաղացողներ, ովքեր լավ են տիրապետում գնդակին և դժվար փոխանցումներ կատարում: Սրանք իմ տեսակի խաղացողներն են»,- ասել է Էդեգորը:
24-ամյա նորվեգացին «Արսենալում» հանդես է գալիս 2021 թվականից։