ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է թիմի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի մասին, որի գոլը օգնեց ոչ-ոքիով ավարտել ԱՊԼ 8-րդ տուրի «Լիդս Յունայթեդի» դեմ խաղը (2-2):
«Ռեշֆորդը շատ գոլեր է խփում: Մարկուսը կարող է գոլ խփել ցանկացած տեղից, անկախ նրանից՝ նա խաղում է աջից, կենտրոնից թե ձախից: Նա գոլեր է խփում ամեն տեղից, իսկ «Լիդսի» դեմ կրկին գոլ խփեց: Ավելի լավ չէ՞, որ նա խաղա միայն կենտրոնում։ Դժվար է վերլուծել, բայց կարծում եմ, որ այն բանից հետո, երբ խաղի ընթացքում փոփոխություններ կատարեցինք, մրցակիցների համար ավելի բարդացավ, քանի որ դաշտում դինամիկան փոխվեց։
Նրանք սպասում էին հարձակման սխեմայի, և հետո հանկարծ ամեն ինչ փոխվեց, երբ մենք ոչ միայն Ռեշֆորդին տեղափոխեցինք կենտրոն, այլև Սանչոյին բաց թողեցինք Պելիստրիի հետ: Սա փոխեց հանդիպման ընթացքը, և մեր հաջորդ խաղի համար, որը կկայանա կիրակի օրը, նրանք սրանից դաս կքաղեն»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։