«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է «Մանչեսթեր Սիթիի» և Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Երբ ես տեսա «Սիթիի» կազմը «Տոտենհեմի» հետ խաղի համար, անմիջապես մտածեցի, որ նրանք չեն հասնի «Արսենալին»: Գվարդիոլան սկսում է սիրախաղ անել. Կազմի այս անընդհատ փոփոխությունները… Պաշտպանությունում նույնպես տարօրինակ փորձեր եղան: «Սիթին» ունի լավագույն կազմը, ամենաուժեղ կազմը, բայց Պեպը ֆլիրտ է անում այս փոփոխություններով, երբ կոնկրետ արդյունք է անհրաժեշտ»,- ասել է Նևիլը։