«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն լեղապարկի վիրահատությունից հետո առաջին անգամ մասնակցել է մարզմանը, ասվում է ակումբի հայտարարության մեջ։
«Բարի վերադարձ, բոսս»,- ասվում է Կոնտեի մարզումից լուսանկարի վերնագրում։
ԱՊԼ 22-րդ տուրից հետո լոնդոնյան թիմը 39 միավորով 5-րդն է: