«Արսենալը» պատրաստվում է այս ամառ վարձավճարով ձեռք բերել «Սասուոլոյի» կիսապաշտպան Մանուել Լոկատելիին «Յուվենտուսից»: Այս մասին հայտնում է Calciomercato-ի իտալական հրատարակությունը։
Լոնդոնցիների գլխավոր մարզիչ Միկել Արտետան ցանկանում է ուժեղացնել թիմի կիսապաշտպանական գիծը։
«Յուվենտուսը» 2021 թվականին «Սասուոլոյից» երկու տարով վարձակալել է Լոկատելիին՝ մոտ 38,6 միլիոն դոլարով գնելու հնարավորությամբ: