Գարի Նևիլը կարծում է, որ «Չելսին» շուկայական արժեքից ավելի է վճարել Մարկ Կուկուրելյայի և Էնցո Ֆերնանդեսի համար:
«Թոդ Բոուլին ինձ հիշեցնում է Էդ Վուդվորդի մասին, երբ նա առաջին անգամ եկավ «Մանչեսթեր Յունայթեդ» և ցանկանում էր գնել բոլորին: Ամռանը «Չելսին» ստեղծեց նույն զգացողությունը, և դա քաոս էր։
Մարկ Կուկուրելյան՝ 64 միլիոն ֆունտով և Էնցո Ֆերնանդեսը՝ 107 միլիոն ֆունտով․․․ Եզրային պաշտպան և կիսապաշտպան: Առավելագույնը, որը կարելի է վճարել այնպիսի խաղացողների համար, ինչպիսիք են Ռոդրին, Ֆաբինյոն, Կազեմիրոն, 50-60 միլիոն ֆունտն է: Նրանք այն ֆուտբոլիստները չեն, որոնք հարձակման են դուրս գալիս ու 30 գոլ խփում։ Նման գումարներ այս դիրքերի խաղացողների համար՝ ուղղակի տարօրինակ է։
Ես չեմ ասում, որ այս խաղացողները լավը չեն: Նրանք կարող են հիանալի խաղալ, հիանալի խաղ ցուցադրել։ Բայց այդ դիրքերում խաղացողների համար նման գումարներն ինձ խենթություն են թվում»,- The Overlap-ին ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացողը: