«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր լիգայի 8-րդ տուրի հետաձգված խաղում (2-2) «Լիդսի» հետ ոչ-ոքիից հետո կիսվել է իր կարծիքով։ Հանդիպման ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» պարտվում էր 0-2 հաշվով, և միայն 70-րդ րոպեին կարողացավ հավասարեցնել հաշիվը։
«Կարելի է ասել, որ մենք միավոր ենք վաստակել։ Մի կողմից լավ է, երբ դերբիում թիմը վերադառնում է խաղ այդպիսի հաշվից հետո։
Բայց, մյուս կողմից, երբ հանդիպումն սկսում ես այնպես, ինչպես մենք ենք անում, դա անընդունելի է։ Դուք պետք է պատրաստ լինեք հանդիպմանը, իսկ մենք պատրաստ չէինք:
Իհարկե, այդպիսի քամբեքը մեզ կոգեշնչի։ Մի քանի օրից մենք նորից կխաղանք նրանց դեմ։ Եթե ցուցադրենք մեր ֆուտբոլը, կարող ենք հաղթել նրանց։ Մենք պետք է հաղթենք նրանց»,- Տեն Հագին է մեջբերում BBC Sport-ը։
























































