Կատարից ներդրողները «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու առաջարկ կանեն, հայտնում է Daily Mail-ը։
Ըստ աղբյուրի՝ պոտենցիալ սեփականատերերը նախ՝ ֆինանսական աջակցություն կցուցաբերեն տրանսֆերային շուկայում։ Նրանց նպատակն է ակումբին վերադարձնել անգլիական ֆուտբոլի բարձունք։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ բրիտանացի միլիարդատեր Ջիմ Ռեթքլիֆը հայտ է ներկայացրել «Մանչեսթեր Յունայթեդը» գնելու համար։
«Մանչեսթեր Յունայթեդի» ներկայիս սեփականատերերն են Գլեյզեր եղբայրները՝ Ավրամը և Ջոելը։ Նրանք ակումբը գնել են 2005 թվականին՝ 1,34 միլիարդ դոլարով:
























































