Փետրվարի 8-ին Ձորաղբյուրի մարզաբազայում «Արարատ-2»-ը ստուգողական հանդիպում է անցկացրել Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչ «Լեռնային Արցախի» հետ և 1:2 հաշվով պարտություն է կրել:
Երևանյան թիմի կազմում գոլի հեղինակ է դարձել Գևորգ Մխիթարյանը: Նա դիպուկ է իրացրել 11 մետրանոցը:
Հիշեցնենք, որ «Արարատ-2»-ը Հայաստանի Առաջին խմբի առաջնության առաջատարն է, իսկ «Լեռնային Արցախը» ՀՊԼ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 20 խաղից հետո վաստակած 21 միավորով: