ՊՍՎ-ի գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելրոյը խոստովանել է, որ թիմի նախկին հարձակվող Կոդի Գակպոն երազում էր տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
Սակայն հունվարին Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստն ի վերջո տեղափոխվեց «Լիվերպուլ»:
«Գակպոյի երազանքը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելն էր: Ես նրան խորհուրդ տվեցի սպասել մինչև ամառ։
Բայց ինչ-որ բան պատահեց, և նա հրաժարվեց ընդունել իմ խորհուրդը և լսեց Վիրջիլ վան Դեյկին, ով նրան տարավ Լիվերպուլ»,- մեջբերում է մարզչին The Telegraph-ը:
























































