Լեգենդար բասկետբոլիստ Կարիմ Աբդուլ-Ջաբարը «Լեյքերս» – «Օկլահոմա» (130:133) խաղից հետո մեկնաբանել է Լեբրոն Ջեյմսի ռեկորդը։
«Լեբրոնի կարիերան այն մարդու կարիերան է, ով ծրագրել էր գերիշխել այս խաղում: Եվ դա շարունակվում է արդեն 20 տարի։
Պետք է նրան արժանին մատուցել այն բանի համար, թե ինչպես է նա խաղում: Նա ունի այս անբացատրելի էությունը, որը կոչվում է առաջնորդի որակներ։
Ես գիտեի, որ հավանական է, որ իմ ռեկորդը գերազանցվի։ Դա պետք է աներ մեկը, ով մշտապես կենտրոնացած է հարձակման վրա»,- մեջբերում է Աբդուլ-Ջաբարին ESPN-ը։
Ջեյմսը գերազանցեց Աբդուլ-Ջաբարի կարիերայի ռեկորդը՝ դառնալով NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն: