Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը երկրորդ անգամ հայր կդառնա։
Մարմնամարզիկի կինը` Անահիտ Շեղունցը, տեսանյութ է հրապարակել կազմակերպված «գենդեր փարթից»: Դատելով տեսանյութից` Արթուր Դավթյանի ընտանիքում երկրորդ դուստրն է ծնվելու։
Նշենք, որ Արթուր Դավթյանի առաջնեկ Ալիսան ծնվել է 2019 թվականի ապրիլի 27-ին: