«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը դարձել է NBA-ի ռեկորդակիր՝ իր կարիերայում վաստակած միավորների քանակով։
«Օկլահոմա Սիթի Թանդերի» դեմ խաղում Ջեյմսը վաստակեց իր կարիերայի 38388 միավորը՝ շրջանցելով Կարիմ Աբդուլ-Ջաբարին, ով NBA-ում խաղացել է 1969-1989 թվականներին: Ջեյմսի պատմական նետումը՝ տեսանյութով։