«Լիդսը» դիտարկում է «Ռայո Վալեկանոյի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլային՝ որպես թիմի գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդ:
Ընդ որում, 40-ամյա իսպանացին միակ թեկնածուն չէ, բայց առաջնային տարբերակն է։ Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, ակումբի կարճ ցուցակում կա ևս երկու մասնագետ։
Վերջերս Պրեմիեր լիգայի տասնյոթերորդ տեղում գտնվող թիմը հեռացրեց Ջեսի Մարշին։ Ամերիկացին հեռացվեց այն բանից հետո, երբ «Լիդսի» առանց հաղթանակների շարքը Պրեմիեր լիգայում հասավ յոթ հանդիպման:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անգլիական ակումբը պայմանագիր էր առաջարկել նաև Ռաուլին, որը սակայն որոշել է մնալ «Ռեալի» համակարգում․ նա ակումբի երիտասարդական թիմի մարզիչն է։
























































