«Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը ելույթ է ունեցել այն բանից հետո, երբ գերազանցել է Կարիմ Աբդուլ-Ջաբարի` NBA-ում վաստակած միավորների քանակով ռեկորդը։
Լեբրոն Ջեյմսը պաշտոնապես դարձավ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ վաստակելով 38388 միավոր և գերազանցելով Կարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը (38387)։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել «Լեյքերսի» հավատարիմ երկրպագուներին։ Դուք եզակի եք:
Կարիմի նման մեծ լեգենդի կողքին կանգնելն ինձ համար շատ բան է նշանակում։ Սա մեծ երջանկություն է։ Խնդրում եմ, հոտնկայս ծափահարեք ավագին, խնդրում եմ… Իմ գեղեցկուհի կնոջը, աղջկաս, երկու տղաներիս, ընկերներիս… Բոլորին, ովքեր ինձ հետ են եղել այս 20-ից ավել տարիների ընթացքում, ուզում եմ մեծ շնորհակալություն հայտնել, քանի որ առանց ձեզ ես ինքս չէի դառնա այսպիսին։
Ես երախտապարտ եմ NBA-ին, Ադամ Սիլվերին, հանգուցյալ մեծանուն Դեյվիդ Սթերնին, որ ինձ թույլ տվեցին դառնալ այն, ինչի մասին միշտ երազել եմ»,- ասել է 38-ամյա Ջեյմսը։