ԱՄՆ-ում կայացել է NBA-ի կանոնավոր մրցաշրջանի հանդիպումը, որում Լոս Անջելես Լեյքերսն իր հարկի տակ պարտվել է Օկլահոմային։
Հանդիպումն ավարտվել է «Լեյքերսի» պարտությամբ՝ 130:133 (34:36, 32:40, 33:28, 31:29) հաշվով։
Այս խաղում Լոս Անջելեսի հարձակվող Լեբրոն Ջեյմսը պաշտոնապես դարձավ NBA-ի պատմության լավագույն ռմբարկուն՝ վաստակելով 38388 միավոր և գերազանցելով Քարիմ Աբդուլ-Ջաբարի ռեկորդը (38387)։
Լեբրոնը դարձավ նաև հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը՝ 38 միավոր։