ՄՅՈՒ-ի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը խոսել է պորտուգալացի խաղացողներ Բրունու Ֆերնանդեշի և Կրիշտիանու Ռոնալդուի՝ խաղադաշտում անհամատեղելիության մասին։
«Որոշ խաղացողներ կան, որոնց խաղն անհամատաեղելի է, և ես կարխում եմ, որ Կրիշտիանուն ու Բրունուն․․․Բրունուն ուղղակի ավելի լավն էր, երբ նա կողքին չէր կամ թիմում չէր։
Կարծում եմ՝ դա կարող է լինել, որովհետև Բրունուն պիտի լիներ այն տղան, որի միջոցով խաղն ընթանում է, և ըստ իս՝ Ռոնալդուի հետ խնդիր ծագեց նրա համբավի և այն պատճառով, որ որքան էլ նա լավն է, մարդիկ ուզում են շրջանցել նրան»,- Ֆերդինանդի խոսքերն է փոխանցում Goal-ը։