«Մանչեսթեր Յունայթեդը» չի վիճարկի թիմի կիսապաշտպան Կազեմիրոյի կարմիր քարտը, որը վերջինս ստացել էր «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (2-1): Այս մասին հայտնում է ՄՅՈՒ-ի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը: Այս կերպ, ֆուտբոլիստը բաց կթողնի ԱՊԼ-ի առաջիկ խաղը «Լիդսի» դեմ:
«Մենք քննարկել ենք բողոքարկման հնարավորությունը: Ինձ համար մրցավարի որոշումը ճշմարտացի չէ, բայց ես չեմ մտածում, որ այն բողոքարկելու հնարավորություն կա»,- տեն Հագի խոսքերն է փոխանցում Mirror-ը:
Բրազիլացին հեռացվել է երկու թիմերի ֆուտբոլիստների մեջ տեղի ունեցած մասսայական քաշքշուկի արդյունքում: