Հայտնի է դարձել, թե «Վեսթ Հեմը» որքան է ցանկանում ստանալ կիսապաշտպան Դեկլան Ռայսի տրանսֆերի դիմաց։
Ինչպես հայտնում է Talk Sport-ը, լոնդոնյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի տրանսֆերի համար ստանալ 120 միլիոն ֆունտ ստերլինգ՝ գումարած բոնուսներ։
«Մանչեսթեր Յունայթեդն» անցած ամառ Ռայսի համար 100 միլիոն ֆունտ է առաջարկել, սակայն «Վեսթ Հեմը» մերժել էր այդ առաջարկը: «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է հետաքրքրվել անգլիացու ծառայություններով: Նրան ցանկանում են ձեռք բերել նաև «Չելսին» և «Արսենալը»:
24-ամյա հենակետային կիսապաշտպանն այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Վեսթ Հեմի» կազմում անցկացրած 27 խաղում դարձել է 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։