Թիավարություն մարզաձևով Հայաստանում զբաղվում են Երևանում, Սևանում, Հրազդանում և Էջմիածնում : Վարպետության դասեր են ստանում շուրջ 300 պարապողներ:
ԿԳՄՍ նախարարության մասնագիտացված մարզադպրոցի տնօրեն, վաստակավոր մարզիչ Մելիք Սանդրոսյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում հայտնել է, որ որ տարին հագեցած է մրցաշարերով: Համապետական և միջազգային մրցումներ կանցկացվեն Երևանյան և Լիոնում,Հրազդանում ու Սևանում:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան Իտալիայում և Ֆրանսիայում կայանալիք բայդարկա – կանոէ և ակադեմիական թիավարության աշխարհի պատանեկան առաջնություններում: Դրանք կանցկացվեն հուլիս – օգոստոս ամիսներին: Գերմանիայում և Սերբիայում հաջորդաբար նախատեսված են աշխարհի առաջնություններ օգոստոսին (բայդարկա –կանոէ) և սեպտեմբերին (ակադեմիական թիավարություն):
Ի դեպ, հնարավոր է, որ մեր պատվիրակները Մոսկվայի օլիմպիական թիավարության կենտրոնում ակոսեն Կռիլատսկի ջրուղին: Այնտեղ նշանակված է ակադեմիական թիավարության միջազգային մրցաշար՝ ամռանը: Հավելենք, որ ժամկետները դեռևս հայտնի չեն: