Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող և «Կաստիլյայի» գլխավոր մարզիչ Ռաուլ Գոնսալես Բլանկոն հրաժարվել է գլխավորել «Լիդսը», հայտնում է AS-ը։
Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապ են հաստատել 45-ամյա մարզչի հետ, սակայն նա որոշել է մնալ մադրիդյան ակումբի համակարգում։
Նշենք, որ ավելի վաղ Ռաուլը առաջարկներ է ունեցել Գերմանիայի և Իսպանիայի այլ ակումբներից, սակայն ցանկանում է սպասել Մադրիդի «Ռեալի» առաջին թիմի հետ աշխատելու հնարավորությանը։
«Լիդսը» փետրվարի 6-ին հայտարարեց Ջեսի Մարշի՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին. թիմը վաստակել է 18 միավոր և Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ տեղը։