«Մանչեսթեր Յունայթեդը» կարող է հրաժարվել «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի տրանսֆերի համար պայքարից։
Մանկունիանցիները որոշել են կենտրոնանալ «Նապոլիի» նիգերիացի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերը ձեռք բերլու վրա, հայտնում է The Telegraph-ը:
Ավելի վաղ եվրոպական մամուլում տեղեկություն էր տարածվել, որ «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին չի ցանկանում 29-ամյա Քեյնին վաճառել Պրեմիեր լիգայի այլ ակումբներին։ Նա պատրաստ է խաղացողին բաց թողնել Մառախլապատ Ալբիոնից դուրս: Անգլիացու տրանսֆերի հավակնորդների թվում են Մադրիդի «Ռեալն» ու Մյունխենի «Բավարիան»:
Քեյնի տրանսֆերային արժեքը 90 միլիոն եվրո է։ Նրա պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։