«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։
«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել կոլումբացի 27-ամյա պաշտպան Կարլոս Պերեսը:
Պերեսը «Ֆորտալեսայի» սան է, 2015 թվականից հանդես է եկել ակումբի մինչև 20 տարեկանների թիմում, «Ֆորտալեսա Սիպակիրայում», իսկ վերջին 5 տարիներին խաղացել է «Ալիանցա Պետրոլերայում», որտեղից հեռացել է 2022 թվականի վերջին։
Ֆուտբոլիստն ընդհանուր առմամբ մասնակցել է 146 հանդիպման։