«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Գարի Նևիլը խոսել է այս մրցաշրջանում Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի մասին։
«Չեմ կարծում, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կհաղթի Պրեմիեր լիգան։ Կարծում եմ՝ ձախողվելու են։ Էրիկսենի վնասվածքի հետ կապված իրավիճակը նույնպես վատ կազդի թիմի վրա։ Բայց հիմա ամեն ինչ լավ է, նրանք կռվում են և նորից երջանիկ տեսք ունեն, և սա շատ կարևոր է։
Անկեղծ ասած, չեմ կարծում, որ նրանք տիտղոսը նվաճելու են։ Ես կանխատեսում էի «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակը, բայց հիմա եթեմ ես լինեի նրանց փոխարեն, կանհանգստանայի։ «Մանչեսթեր Յունայթեդը» այս պահին ուժեղ է, մինչդեռ «Սիթին» մի փոքր մռայլ տեսք ունի: Մի քանի շաբաթ առաջ ես կարող էի նույնը ասել «Տոտենհեմի» մասին, բայց նրանք դուրս եկան այս իրավիճակից։ «Սիթին» նույնպես պետք է դուրս գա դրանից:
«Մանչեսթեր Յունայթեդը» այժմ համախմբված և ամուր տեսք ունի։ Նրանք լավ դիրքում են և մի քանի շաբաթից կարևոր խաղ ունեն «Նյուքասլի» դեմ Լիգայի գավաթի եզրափակիչում։ Դա հիանալի հանդիպում է լինելու, որը լի է ռիսկերով»,- Նևիլի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։