«Լիդսը» նոր գլխավոր մարզչի փնտրտուքների մեջ է, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբի շորթ-լիստում ընդգրկված է «Վեսթ Բրոմբի» մարզիչ Կարլոս Կորբերանը, որի հետ արդեն բանակցություններ են ընթանում: Նշվում է, որ «Լիդսը» երկարաժամկետ պայմանագիր կնքելու համար մարզիչ է փնտրում։ Անգլիական ակումբը դիտարկում է նաև «Սաութհեմփթոնի» նախկին մարզիչ Ռալֆ Հազնհյուտլին թիմ հրավիրելու տարբերակը։
Հաղորդվում է նաև, որ ակումբը չի դիտարկում Մարսելո Բյելսային վերադարձնելու տարբերակը։
39-ամյա Կորբերանի պայմանագիրը «Վեսթ Բրոմվիչի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը։