Մյունխենի ողբերգության 65-րդ տարելիցին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հարգանքի տուրք է մատուցել զոհերի հիշատակին և խոսել այն մասին, թե ինչ հետք է թողել այս իրադարձությունը ակումբի վրա։ Հիշեցնենք, որ 1958 թվականի փետրվարի 6-ին Մյունխենում ավիավթարի ժամանակ մահացել էր 23 մարդ, որոնցից 8-ը «կարմիր սատանաների» խաղացողներ էին։
«Կարծում եմ, որ իսկապես կարևոր է հիշելը, քանի որ դա խոսում է «Մանչեսթեր Յունայթեդի» ժառանգության մասին: Այս իրադարձությունը մեզ հիշեցնում է այն մարդկանց մասին, որոնք չափազանց շուտ են մահացել։ Մենք պետք է այս մասին հիշենք ամեն տարի, բայց այս հիշողությունը նաև հարձակվողական ֆուտբոլին նվիրվածության ժառանգություն է: Կարծում եմ, որ այս ոգին դեռ ակումբում է, խաղացողները դեռ հաջողակ են իրենց կարիերայում, բայց մենք դեռ խաղում ենք այն մոտեցմամբ, որը բնորոշ էր այն ժամանակին»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը։