«Չելսիի» հարձակվող Պյեռ-Էմերիկ Օբամեյանգը կարող է կարիերան շարունակել «Լոս-Անջելես Գելաքսիում»։ Այս մասին տեղեկացնում է Relevo-ն։
Գաբոնցին վերջերս դուրս էր մնացել «Չելսիի» Չեմպիոնների լիգայի հայտացուցակից, ուստի նա վստահաբար չի մասնակցի իր նախկին թիմի՝ Դորտմունդի «Բորուսիայի» դեմ մրցաշարի 16-րդ տուրի խաղերին, որոնցից առաջինը կկայանա փետրվարի 15-ին։
Հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ Օբամեյանգի ծառայություններով հետաքրքրված էր «Բարսելոնան», որտեղից նա տեղափոխվել էր լոնդոնյան ակումբ։ Կատալոնացիները Մեմֆիս Դեպային բաց թողեցին «Ատլետիկո» և պետք է ուժեղացնեին հարձակման գիծը, սակայն գործարքը, ի վերջո, չկայացավ: