«Լիդսը» պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Ջեսսի Մարշին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Ակումբը դեռևս պաշտոնապես չի հայտարարել մարզչի հեռացման մասին։
Փետրվարի 5-ին «Լիդսը» հյուրընկալվելիս 0։1 հաշվով պարտվել էր «Նոթինգեմ Ֆորեսթին»։ Թիմը 20 խաղից հետո 18 միավորով 17-րդ տեղում է։
Ամերիկացի մասնագետը «Լիդսը» գլխավորել էր 2022 թվականի փետրվարի 28-ին։ Նրա գլխավորությամբ թիմը պահպանել էր տեղն ԱՊԼ-ում՝ նախորդ մրցաշրջանում։