«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Ժոաո Կանսելուն հակված է եղել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելուն, հայտնում է Marca-ն:
Սակայն իսպանական ակումբը հրաժարվել է 28-ամյա պորտուգալացու ծառայություններից։ Նշվում է, որ մադրիդյան ակումբում գոհ են Դանի Կարվախալից և Լուկաս Վասկեսից, ինչի պատճառով էլ նրանց փոխարինող չեն փնտրում։ Դրանից հետո Կանսելուն համաձայնել է տեղափոխվել «Բավարիա»։
«Բավարիան» Կանսելուին վարձակալել է մինչև մրցաշրջանի ավարտը և կարող է գնել նրա լրիվ տրանսֆերը՝ 70 միլիոն եվրոյով։