«Ալաշկերտ» է վերադարձել դարպասապահ Սևակ Ասլանյանը:
24-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, ներկայացրել է 🇦🇲 Հայաստանի Մ-19 և Մ-21 հավաքականները, հրավիրվել է նաև Ազգային հավաքական:
««Ալաշկերտն» ինձ համար հարազատ ակումբ է, ուր վերադարձա մեծ հաճույքով:Դարպասապահի դիրքում լուրջ մրցակցություն կա, սակայն դա դրական փաստ եմ համարում»,- պայմանագրի ստորագրումից հետո նշել է Ասլանյանը: