«Մանչեսթեր Սիթին» հայտարարությամբ է հանդես եկել ԱՊԼ կողմից ֆինանսական ֆեյր-փլեյի մի շարք կանոններ խախտելու ֆոնին:
«Մանչեսթեր Սիթին» իր զարմանքն է արտահայտում տվյալ խախտումների վերաբերյալ հրապարակումներից, հատկապես հաշվի առնելով այն մեծաքանակ նյութերը, որոնք ակումբը ներկայացրել է ԱՊԼ-ի ղեկավարությանը:
Ակումբը ողջունում է այս հարցի քննարկումը անկախ հանձնաժողովի կողմից՝ նպատակ ունենալով անաչառ կերպով ուսումնասիրել անհերքելի ապացույցների հսկայական փաթեթը, որն առկա է ակումբի դիրքորոշման համար: Այդ իսկ պատճառով մենք հույս ունենք, որ հարցը մեկընդմիշտ կփակվի»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: