«Չելսիի» և «Նյուքասլի» նախկին ֆուտբոլիստ Քրիստիան Ատսուն, լուրերի համաձայն, փլատակների մեջ է մնացել Թուրքիայում:
Star-ը վստահեցնում է, որ այս պահին ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ: Այս գիշեր 7.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևելքում՝ Սիրիայի հետ սահմանին։ Ըստ էպիկենտրոնում ցնցումների ուժգնության այն սեյսմիկ տեսանկյունից գնահատվում է որպես «ավերիչ»:
31-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս թուրքական «Հատայսպոր» ակումբում:
Նշենք՝ ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում չեղարկվել են մարզական բոլոր միջոցառումներն ու առաջնությունները: