Անգլիայի Պրեմիեր լիգան «Մանչեսթեր Սիթիին» մեղադրել է 2009-ից 2018 թվականներին ֆինանսական կանոնների խախտման բազմաթիվ դեպքերի համար, հայտնում է լիգայի պաշտոնական կայքը։
Գործն ուղարկվել է հատուկ հանձնաժողով՝ հետագա քննության համար, դատաքննությունը կանցկացվի գաղտնի։
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ «քաղաքաբնակներն» այժմ կարող են պատժամիջոցների ենթարկվել՝ ընդհուպ մինչև միավորների հանում կամ նույնիսկ հեռացում լիգայից, եթե մեղադրանքներն ապացուցվեն։
Իր հերթին լրագրղ Մարտին Զիգլերը ներկայացրել է կանոնների ցանկ, որոնց խախտման մեջ Պրեմիեր լիգան մեղադրել է մանչեսթերյան ակումբին։ Այս ցուցակի համաձայն՝ «Մանչեսթեր Սիթին» խախտել է ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները 2009/2010 մրցաշրջանից մինչև 2017/2018 մրցաշրջանը։