«Ալաշկերտի» կազմը համալրել է բրազիլացի հարձակվող Ագդոն Մենեզեսը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
30-ամյա ֆուտբոլիստը նոր թիմ «Արարատ-Արմենիայից» տեղափոխվել է վարձավճարով՝ մինչև մրցաշրջանի ավարտը:
Հայաստանի Պրեմիեր լիգայի աշնանային հատվածի 11խաղերում 3 գոլ հեղինակած Մենեզեսը հանդես է եկել նաև պորտուգալական մի շարք ակումբներում՝ «Բրագա Բ», «Մերելինենսե», «Օլիվեյրենսե», «Ֆեյրենսե», «Վարզիմ»։
«Ուրախ եմ, որ ստացա այս հնարավորությունը: Մարտական եմ տրամադրված՝ նոր թիմիս արդյունավետ գործողություններով օգնելու համար:«Ալաշկերտում» շատ լավ, ընկերական մթնոլորտ է, կան նաև պորտուգալախոս և իսպանախոս ֆուտբոլիստներ, ինչը նույնպես դրական փաստ է ինձ համար»,- մեջբերում է Մենեզեսին ակումբի մամուլի ծառայությունը։