Յուրգեն Կլոպի թիմը դիտարկում է «Չելսիի» կիսապաշտպան Ն’Գոլո Կանտեին այս ամառ ձեռք բերելու տարբերակը։
31-ամյա ֆրանսիացին Ջուդ Բելինգհեմի հետ միասին «Լիվերպուլի» ամառային տրանսֆերային առաջնահերթ նպատակներն են։
Կանտեի տրանսֆերային մրցավազքում «կարմիրների» մրցակիցներից են իսպանական «Ռեալը», «Բարսելոնան» և «Ատլետիկոն»: Կիսապաշտպանը «Չելսիում» հանդես է գալիս 2018 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է հունիսին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո:
























































