Անգլիայի հավաքականի և «Չելսիի» նախկին հարձակվող Քրիս Սաթոնը կիսվել է իր կարծիքով «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի մասին։
«Նա Կանսելուին վարձավճարով ուղարկեց այլ ակումբ, դա խելագարություն է: Գվարդիոլան պահեստայինների նստարանին է թողել Դե Բրույնեին այն խաղում, որը պետք է հաղթեր, ինչը ևս խելահեղություն է։
Նա խելագար պրոֆեսորի տպավորություն է թողնում։ Նրա վերջին որոշումները բացասաբար են անդրադառնում թիմի վրա։ Նրանք այլևս չունեն այն գերազանցությունը, որը նախկինում նկատվում էր»,- Սաթոնի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը։
«Ման․Սիթին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է՝ առաջատար «Արսենալին» զիջելով հինգ միավորով: