«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը պատասխանել է «Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հասցեին քննադատությանը «Տոտենհեմի» դեմ Պրեմիեր լիգայի 22-րդ խաղից հետո (0-1):
«Ոչ ոք ոչինչ չի ասում Էրլինիգ մասին, երբ նա գոլեր է խփում, իսկ մենք հաղթում ենք: Եվ եթե մենք չհաղթենք կամ նա գոլ չխփի, հանկարծ այդ պահին Էրլինգը խնդիր է դառնում, հանկարծ բոլորը հիշում են, որ մենք առանց նրա ավելի լավ էինք խաղում:
Ես դա անընդհատ լսում եմ, բայց ոչ ոք չէր դժգոհում, երբ նա այս մրցաշրջանում 25 գոլ խփեց։ Նա ֆանտաստիկ խաղացող է»,- խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ուոքերը:
Հոլանդը գոլ չի խփել «Սիթիի» վերջին երկու՝ «Տոտենհեմի» և «Արսենալի» դեմ խաղերում: Այս մրցաշրջանում նորվեգացին անցկացրել է 27 հանդիպում, խփել 31 գոլ և կատարել 3 արդյունավետ փոխանցում։