«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է մերսիսայդյան թիմի գլխավոր մարզչի պաշտոնից Յուրգեն Կլոպի հնարավոր հեռացման մասին։
«Նախքան Կլոպին հեռացնելը, նախ ես կփոխեի ամբողջ թիմը։ Մինչ նրա գալը թիմը Պրեմիեր լիգայում վեցերորդ կամ յոթերորդ տեղում էր:
Նա իր աշխատանքով ապացուցեց, որ կարող է հասնել այն մակարդակին, ինչ վերջին տարիներին ցույց է տվել «Լիվերպուլը»։ Ցանկանում եմ, որ Կլոպը նորից անի դա»,- Կարագերին է մեջբերում Metro-ն։
ԱՊԼ-ի վերջին խաղում «Լիվերպուլը» 0-3 հաշվով պարտվեց «Վուլվերհեմփթոնին»։ 29 միավորով թիմը մրցաշարային աղյուսակում միայն տասներորդն է։