«Լիվերպուլի» նախկին խաղացող Ջեյմի Կարագերը «Մանչեսթեր Սիթիի» «Տոտենհեմից» կրած պարտությունից հետո (0:1) կարծում է, որ «քաղաքաբնակներն» ավելի թույլ են խաղում Էրլինգ Հոլանդի հետ միասին։
«Հիմա մենք տեսնում ենք, որ «Մանչեսթեր Սիթին» այլ թիմ է, բայց նրանք խփում են նույնքան գոլեր։ Պրեմիեր լիգայում նա խփել է 25 գոլ, նույնքան գոլ խփել է «Մանչեսթեր Սիթիի» ամբողջ թիմը, բայց ավելի շատ բաց թողել։
Բացի այդ, նրանց դեմ շատ ավելի հեշտ է հակագրոհել: Այնպես որ, դա բոլորովին այլ թիմ է և ավելի թույլ է Հոլանդի հետ հայտացուցակում, բայց դա նրա մեղքը չէ:
Մենք չենք տեսնում այն ամենը, ինչ կարող է անել այս խաղացողը այն թիմի պատճառով, որում նա հիմա խաղում է»,- ասել է Կարագերը Sky Sports-ին տված հարցազրույցում: