ԱՄԷ-ում ընթացող հավաքի շրջանակում «Ուրարտուն» հերթական ստուգողական հանդիպումն անցկացրեց։
Մրցակիցը Մոսկվայի «Լոկոմոտիվն» է։ ՀՊԼ-ի առաջատարը պարտվեց 0։1 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 77-րդ րոպեին (ինքնագոլ)։
Հիշեցնենք, որ նախորդ ընկերական խաղում «Ուրարտուն» 4։2 հաշվով հաղթել էր «Յունայթեդին»։